ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության

06/09/2023 15:15

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության


Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:

ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:

«Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։

ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:

«ԵՄ-ն կրկնում է իր կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։  ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն արձանագրում է, որ հրաձգության հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- նշված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն հիշեցնում է նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղերում իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնելու և դիտարկելու նպատակով պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմից, որի նպատակն է նպաստել հակամարտության կարգավորմանը և ամրապնդել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:

« ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն:

2023 թվականի հուլիսի 15-ին ԵԽ նախագահ Միշելի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված վերջին եռակողմ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հաստատակամ հանձնառությունը խաղաղության գործընթացին: Նրանք մասնավորապես վերահաստատել են իրենց լիակատար հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և իրենց ոչ երկիմաստ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական շրջանակ: Սահմանի վերջնական դելիմիտացիան պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Դելիմիտացիայի հարցում հետագա էական առաջընթացը միջազգային սահմանին լարվածության նվազեցման, թյուրիմացությունների և միջադեպերի կանխարգելման կարևոր գործոն է։

Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի այնպիսի միջավայր, որը նպաստում է խաղաղությանը և կարգավորման բանակցություններին: Նրանց հանձառությունը բարեխիղճ երկխոսությանը մնում է նույնքան արդիական, որքան նախկինում: Այն պահանջում է բոլոր կողմերի իրական նվիրվածությունը համաձայնեցված արդյունքների հասնելու համար: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն, և անհրաժեշտ է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։

ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:16 Ես չեմ ներում հողիս գողին, պայծառ ջահելներիս կյանքն ամեն օր լափողին. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Թուրքական «Ֆեներբահչեի» խաղացողը այցելել է Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանությունը դատապարտող գրառում արել Այսօր, 13:09 ՊԵԿ-ում քննարկվել են կառուցապատման ոլորտում ԱԱՀ-ի գումարների վճարման հետ կապված նոր կարգավորումները Այսօր, 13:02 Իվա Պետրովան բարձր է գնահատել Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները Այսօր, 12:56 Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ Այսօր, 12:52 Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. Ֆրանսիայի դեսպան Այսօր, 12:42 ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն (Տեսանյութ) Այսօր, 12:38 Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է երկու անչափահասի առևանգել. նա ձերբակալված է Այսօր, 12:32 Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավապաշտպան Այսօր, 12:14 Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Լուսանկարներ Այսօր, 12:07 Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների Այսօր, 12:00 Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 11:47 Մակունցը և Ջոշուա Վոլցն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությանը Այսօր, 11:39 Արարատ Միրզոյանն Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան կապակցությամբ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը դրական է տրամադրված խաղաղության հաստատման հարցում. Էրդողան Այսօր, 11:29 2020 թվականի պատերազմում հաղթելու նպատակ չի դրվել. պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:25 «Juke»-ը վթարային իրավիճակ է ստեղծել «Mercedes»-ի համար, ինչն էլ դարձել է բախման պատճառ. կա վիրավոր Այսօր, 11:18 Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Այսօր, 11:07 ՄՊՀ նախագահն ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում քննարկել է համագործակցության ընթացիկ արդյունքները և հետագա քայլերը Այսօր, 11:04 Արդյո՞ք մենք խորը ուսումնասիրել և վերլուծել ենք այն սխալները, որոնք հանգեցրել են պարտության. Անանյան Այսօր, 10:57 Միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելու Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին Այսօր, 10:46 Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները Այսօր, 10:42 Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Այսօր, 10:37 Տիգրան Արզաքանցյանը կասկածվում է սուտ մատնություն տալու մեջ. նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 10:31 44-օրյա պատերազմի տարելիցի օրն Աննա Հակոբյանն իր ու Փաշինյանի նյույորքյան ժամանցի մասին տեսանյութ է հրապարակել Այսօր, 10:19 Արցախի թեման տաք պետք է պահենք. Արթուր Թովմասյան Այսօր, 10:17 44-օրյա պատերազմում Նիկոլին վստահելով և «հաղթելու ենք» գոչելով՝ դավադրաբար քշվեցինք դեպի պարտության. Զաքարյան Այսօր, 10:10 Այսօր եկել է քաղաքացու վիրավորվելու ժամանակը, եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից ու վիճակից. Հովհաննիսյան Այսօր, 10:06 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը. Սամվել Շահրամանյան (Տեսանյութ) Այսօր, 10:01 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած Այսօր, 09:54 Ես չեմ խորշում ասել` Եռաբլուրը մի տեղ է, որտեղ պետք է միշտ վերաարժևորենք ու վերանայենք մեր մոտեցումները. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 09:52 «Ժողովուրդ». «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովո՞ւրդն է». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ժողովրդին Այսօր, 09:48 «Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատ կրկնապատկվել է Այսօր, 09:44 «Հրապարակ». Ռոմանոսը հայտնվել է Արայիկ Հարությունյանի թիրախում, ով ՊՎԾ պետի պաշտոնում իր մարդուն է ուզում տեսնել Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները Այսօր, 09:38 «Հրապարակ». Եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող Այսօր, 09:37 «Հրապարակ». Բերման է ենթարկվել Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել Այսօր, 09:20 Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. գործընթացը բացարձակ օրինական է. Մհեր Գրիգորյան Այսօր, 09:10 Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, բացատրությունները լիարժեք տրված չեն. ՀՀ փոխվարչապետ 26/09/2024 22:14 Այս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ Զուրաբյան 26/09/2024 21:46 Անձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի 26/09/2024 21:26 «Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում 26/09/2024 21:06 Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել՝ խաղաղության պայմանագիրն ամենասեղմ ժամկետում կնքելու ուղղությամբ 26/09/2024 20:59 Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 26/09/2024 20:41 Լոռու մարզի Ճոճկան բնակավայրում գործնական պարապմունք են անցկացնելու՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» 26/09/2024 20:24 Փաշինյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարին «խաղաղության» պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքն է ներկայացրել 26/09/2024 20:18 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 26/09/2024 20:02 Աբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն 26/09/2024 19:45 Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ 26/09/2024 19:29 Հրդեհ Հողմիկ գյուղում․ Տուժած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել 26/09/2024 19:13 Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարական տվեց 26/09/2024 19:00 «Մի քանի ժամից պայթելու էր պատերազմը… մի քանի ժամից սկսելու էին Եղբայրական պանթեոնում փոսեր փորել …»․ Մետաքսե Հակոբյանը ծանր հիշողություններով է կիսվել 26/09/2024 18:49 Կիպրոսի պաշտպանության նախարարը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի ընկած հայորդիների հիշատակին 26/09/2024 18:37 Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը մեկնարկել է 26/09/2024 18:33 Հայրենիքը հանձնվում է թշնամուն. Էդգար Ղազարյան 26/09/2024 18:20 Սահմանադրական դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան 26/09/2024 18:04 Իրանն առաջարկել է Ռուսաստանի էլեկտրացանցը իր տարածքով միացնել արաբական երկրների ցանցերին 26/09/2024 17:49 Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 26/09/2024 17:34 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանան-Սիրիա սահմանին 26/09/2024 17:20 Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ․ Հենրիխ Դանիելյան 26/09/2024 17:06 ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից․ «Առավոտ» 26/09/2024 16:56 «Էդ դեռ պարզ չէ՝ ով է մեր թշնամին․ Եթե ինձ նվեր տան, ես էլ կվերցնեմ»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին 26/09/2024 16:48 Բակում աճեցրել էր կանեփ. ոստիկանները ձերբակալել են Փարպի գյուղի բնակչին (Տեսանյութ) 26/09/2024 16:37 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները օգնել են իջնել սարալանջից 26/09/2024 16:29 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 26/09/2024 16:22 Վանաձորում վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը 26/09/2024 16:17 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել 26/09/2024 16:11 «Ռոսիա մոլ»-ում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել 26/09/2024 15:53 Բնակարանի գնման պայմանագրում ստացված գումարից ցածր գին է նշվել․ վերականգնվել է 431.300.573 դրամը 26/09/2024 15:44 Քննարկվել է Երևանի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը 26/09/2024 15:31 Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում թուրքերի և բոլորի հետ. Պետրոս Ղազարյանը Փաշինյանին պաշտպանող գրառում է արել 26/09/2024 15:13 Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցի շուրջ 26/09/2024 15:09 Ավազե երթուղի, գնդաձև հսկա քարերի արահետ, ժայռերի ծերպեր. Ղազախստանում կայացավ «Լեքսուս GX 550» ամենագնացի շնորհանդեսը․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/09/2024 15:06 Ո՞րն է Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությայն ծանրաբեռնվածության պատճառը 26/09/2024 15:02 Փաստաբանները միջնորդություններ են ներկայացրել` խնդրելով առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ ցուցմունք տված անձանց հետ 26/09/2024 14:41 Վրաստան-ՀՀ սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը 26/09/2024 14:35 Դատավորները պարտավոր են արհամարհել անբարոյականությունը, անբարոյականությանը, եթե չես հակադրվում՝ հաղթում է. Տիգրան Աթանեսյան 26/09/2024 14:15 ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի 26/09/2024 13:56 Հայաստանի ու Կուբայի ԱԳ նախարարները դիտարկել են միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները 26/09/2024 13:49 Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան ուս ուսի տված` կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն 26/09/2024 13:42 Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը նշանակվեց ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ 26/09/2024 13:38 Զինված հակամարտություններին մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է հրահրել հակամարտություն 26/09/2024 13:31 Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինը 26/09/2024 13:18 Սարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունքը տվել է ԱԱԾ և ՔԿ աշխատակիցների հարկադրանքների ներքո․ Փաստաբան 26/09/2024 12:55 Այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, արվում է, որ Հայաստանում լինի խաղաղություն. ՔՊ-ական նախարար 26/09/2024 12:53 Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է «Libra Group»-ի նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ. քննարկել են համատեղ ծրագրերի հարցը 26/09/2024 12:42 Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր. Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի ԱՆ ղեկավարի հետ 26/09/2024 12:31 «Նախկինները վայ հայրենասիրություն էին քարոզում». լրագրողների ու ՔՊ-ական նախարարի բանավեճը (Տեսանյութ) 26/09/2024 12:25 «Երեկվա գրքով ստորացումից հետո, հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը՝ Էրդողանի կնոջ հետ՝ երջանիկ ու հիացած»․ չկա արդարացում․ Գեղամյան 26/09/2024 12:20 Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի համար նոր շենք կտրվի 26/09/2024 12:13 ԵԹԿՊԻ-ի մասնաշենքերից մեկը 10 տարով անհատույց կտրվի Ֆրանսիական դեսպանատանը 26/09/2024 12:12 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգ 26/09/2024 11:59 ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող դրամաշնորհի գումարը կավելանա 130 մլն դոլարով և կհասնի 250 մլն-ի 26/09/2024 11:54 Տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի. նա Մհեր Գրիգորյանին հրավիրեց բաց դասախոսություններով հանդես գալու (Տեսանյութ) 26/09/2024 11:47 Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունները Լիբանանում 26/09/2024 11:42 Տնտեսական աճը կանխատեսվել է 5.6 տոկոս, միջին գնաճը` 3.5 տոկոս. կառավարությունը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը (Տեսանյութ) 26/09/2024 11:20 Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար 26/09/2024 11:15 Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ. Միրզոյան 26/09/2024 11:07 Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Տվյալ բաժնի վերջին նյութերը