06/09/2023 15:02
Նման կոչերով պետք է դիմեին մինչև քարոզարշավը, հիմա դրա իմաստը ո՞րն է. Կուբատյան
Նման կոչերով պետք է դիմեին մինչև քարոզարշավը, հիմա արդեն ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահի կոչին, ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը:
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, իրենց համար ընդունելի՞ է այդ կոչը, Կուբատյանը նշեց, որ ծանոթ չէ դրան. «Քարոզարշավն արդեն կեսի կեսն անցել է, նման հայտարարությունները պետք է արվեն քարոզարշավից առաջ: Հիմա դրա իմաստը ո՞րն է։ Մարդիկ պետք է լրիվ բոլոր պլանները փոխեն, սկսեն այլ օրակարգով շարժվեն, ինչ է այդ կուսակցությունը նման կոչով է հանդես եկել»:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը կոչով դիմել է ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր դիրքավորված բոլոր ուժերին: