06/09/2023 13:48
Կոչն անձամբ չեմ կարդացել, դրա համար չեմ կարող ոչինչ մեկնաբանել. Խաժակյանը՝ Պետրոսյանի առաջարկի մասին
Կոչը չեմ տեսել, այս պահին էլ քարոզարշավի եմ մասնակցում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը:
«Ոչինչ մեկնաբանել չեմ կարող», - ասաց Խաժակյանը:
Դիտարկմանը, թե իրենց համար ընդունելի՞ տարբերակ է դա, Խաժակյանը դարձյալ կրկնեց, որ քանի որ կոչն անձամբ չի կարդացել, չի կարող մեկնաբանել:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը կոչով դիմել էր ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր դիրքավորված բոլոր ուժերին:
Նա կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել քաղաքային խնդիրներով քարոզարշավ իրականացնելուց ու ձևավորել նոր օրակարգ, մարդկանց մեջ արթնացնել պայքարի ոգին, կամքը: Նրա խոսքով՝ քաղաքային խնդիրներով քարոզարշավը իշխանական օրակարգ է: