06/09/2023 22:18
Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում ոստիկանների կողմից բռնության ենթարկելու վերաբերյալ գործը կկարճեն
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթն արդեն քանի ամիս է, ինչ «քնեցված» վիճակում է։ Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի բացառել, որ քրեական վարույթն առաջիկայում կարճվի։
Ապրիլին ՔԿ մոտ իրականացվող ակցիայից հետո ծնողները հայտարարել էին, որ իրավական պայքարի նպատակ այլևս չեն տեսնում, գործը քաղաքական է, այդուհանդերձ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը շարունակում է ներկայացուցչություն իրականացնել։ Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ գործն այս պահին տեղից չի շարժվում, համենայն դեպս՝ իրենց մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել և չի էլ նախատեսվում։ Փաստաբանի կարծիքով՝ քրեական վարույթը դեպի կարճում է գնում։