06/09/2023 16:33
Հայաստանի անվտանգային ու աշխարհաքաղաքական միակ արդյունավետ ձևաչափը կարող է լինել Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունին․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Հայաստանի անվտանգային արդյունավետ ձեւաչափը Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին է։ Նիկոլ, քո պաշտելի Էրդողանը երեկ ասել է, որ «Կովկասում Հայաստանը սադրիչ քայլեր» է դրսեւորում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա, իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում է Ռուսաստանի հետ։
Նիկոլ, բա «դրական ազդակ էիր» ստանում թուրքերից։ Ո՞վ է սատարելու Հայաստանին պանթուրքիզմի դեմ հերթական սպասվող բախմանն ընդառաջ։ Քո սիրելի Արեւմուտքը բացի հայտարարություններից, այլ բանի ընդունակ չէ։
Հայաստանի անվտանգային ու աշխարհաքաղաքական միակ արդյունավետ ձեւաչափը կարող է լինել Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին»։