06/09/2023 15:31
ՔՊ-ն դատի է տվել Դանիել Իոաննիսյանին՝ պահանջելով 1մլն դրամ
«Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ ՔՊ-ն դատի է տվել իրենց։
«Երևի հիշում եք հուլիսին հրապարակված (ձայնագրություններով) հետաքննությունը` ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Այդ հետաքննության մասով ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով հերքում ու մեկ միլիոն դրամի բարոյական վնասի հատուցում։
Դա նորմալ է, ՀՀԿ-ն էլ էր մեզ դատի տվել, սովոր ենք։ Բայց ՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ, քանի որ դատարանից խնդրեց որպես հայցի ապահովման միջոց մեկ միլիոն դրամ սառեցնել մեր հաշվեհամարներին` դրանով իսկ մանր վատություն անելով մեզ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սա (մեկ միլիոն դրամ սառեցնելը) համարում է իշխող կուսակցության կողմից իր համար անցանկալի քննադատություն իրականացնող ՀԿ-ին պատժելու դրսևորում, քանի որ դա կապ չունի դատարանում ճշմարտությունը վեր հանելու հետ։
Հ.Գ. Դատական գործը մենք հաղթելու ենք, քանի որ ՔՊ-ին չենք զրպարտել։ Վիճարկելու ենք նաև հաշիվների սառեցումը, քանի որ դա հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշմանը»,- Facebook-ում գրել է Իոաննիսյանը։