06/09/2023 14:47
Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիեւում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։
Օրը սկսվել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչել են այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։
«Ինչպես նշել էի այա հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։
Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։
Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,- Facebook-ում գրել է Հակոբյանը։