06/09/2023 19:51
Հաքերների կողմից հաղորդագրություններ ու զանգեր են արվում Արցախի բաժանորդների հեռախոսներին
«Ղարաբաղ Տելեկոմը» զգուշացրել է՝ վերջին օրերին հաքերների կողմից հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, ինչը հնարավորություն է տալիս կառավարել քաղաքացիների հաշիվը:
«Հարգելի բաժանորդներ¸
Վերջին օրերին Վայբերով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր հաշիվը:
Զգուշացնում ենք չսեղմել լինքը¸ չպատասխանել զանգին:
Եթե արդեն սեղմել եք լինքը` դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets:
Եղեք զգոն»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում: