07/09/2023 16:45
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հաստատում եմ, որ պաշտպանության նախարարի՝ Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է», - ասաց Թորոսյանը։
Պատճառների մասին նա չնշեց։
Նշենք, որ Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցը հետաձգվել է տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով։
Նշվում է, որ ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Միխալիս Յորղալլասն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ըստ Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի, նշվել է, որ այցը կհետաձգվի «հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառով»։
Բանակցությունները պետք է տեղի ունենային այսօր՝ Նիկոսիայում։