07/09/2023 13:45
Ռուսաստանը մնում է անվտանգության երաշխավորը և շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անվտանգության երաշխավորը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները և բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ», - ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի կողմից սահմանին զորքեր մտցնելու վերաբերյալ։