07/09/2023 14:42
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան (Տեսանյութ)
Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։
«Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա ասաց, թե ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։
«ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»,- նշեց Խանդանյանը։
Նա ասաց, թե Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, հարցադրումներ կան, իսկ պատասխանները Հայաստանը չի ստանում տևական ժամանակ։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա։
Օրեր առաջ էլ Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։