07/09/2023 18:17
«Ուժեղացրել ենք պարեկությունը Գեղարքունիքում և Սյունիքում»․ ԵՄ դիտորդական առաքելություն
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը X -ում (Twitter) գրառմամբ տեղեկացրել է, որ ակտիվացնում է պարեկային գործունեությունը Գեղարքունիքում ու Սյունիքում։
«Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։
Տեղում մեր ներկայության միջոցով նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ-ին անաչառ զեկուցմանը»,- նշված է գրառման մեջ: