07/09/2023 17:53
«Հակարիի կամրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Ալեն Սարգսյանին, Լևոն Գրիգորյանին, Վահե Հովսեփյանին»․ ԱԱԾ
Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 ֆուտբոլիստներին ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Հաղորդագրությունում նշված է․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։
Վերջիններս ս.թ. օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս»։