07/09/2023 21:43
Ավստրիան չի արտահանձնի զորակոչային տարիքի ուկրաինացի փախստականներին
Ավստրիան չի պատրաստվում արտաքսել երկրից կամ Ուկրաինային հանձնել; զորակոչային տարիքի ուկրաինացիներին, նույնիսկ եթե Կիևի իշխանությունները նման խնդրանքով դիմեն, Exxpress հարթակին ասել է Ավստրիայի ՆԳՆ-ից։
«Նման խնդրով մեզ դիմելը կորակվի որպես ապաստան տրամադրելու մեր քաղաքականության, ինչպես նաև մեր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն, Ավստրիայում ոչ ոք չի գնա այդպիսի քայլի»,- լրատվամիջոցին ասել է ՆԳՆ-ի աղբյուրը։
Exxpress հարթակի տվյալներով, այս պահի դրությամբ Ավստրիայում 18-ից 54 տարեկան 14 000 ուկրաինացի կա, որոնք պիտանի են զինվորական ծառայության համար։ Նրանք գրանցված են որպես փախստականներ։ Իսկ ընդհանուր առմամբ Ավստրիայում 101 000 փախստական կա Ուկրաինայից, նրանցից 67 000-ը կանայք են։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ռադայում նախագահի ներկայացուցիչ, պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆյոդոր Վենիսլավսկին հայտարարել էր, որ այլ երկրներում գտնվող ուկրաինացի տղամարդկանց հարկավոր է վերադարձնել երկիր ու զորակոչել։ Ուկրաինացի պաշտոնյան նշել էր, որ դատախազությունը կարող է և պետք է ձերբակալման միջազգային օրդերների միջոցով քրեական հետապնդում իրականացնի արտերկրում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որոնք բանակում չկռվելու համար լքել են երկիրը։