07/09/2023 14:21
Ինչո՞ւ ես և դուք պետք է գնանք, մաքսազերծենք մեր մեքենան, վճարենք բոլոր տուրքերն ու հարկերը, իսկ որոշ մարդիկ՝ ոչ. Բադասյանը՝ վրացական համարանիշերով մեքենաների խնդրի մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրուցյում անդրադարձավ վրացական համարներով մեքենաների ներմուծման հետ կապված խնդիրներին:
«Մենք չենք շտապում այդ նախաձեռնությունում և շատ հանգամանալից մեր քաղաքացիներին կլսենք, իրենց դիտարկումները հաշվի կառնենք, նոր առաջ կշարժվենք: Ես և դուք, եթե ուզենանք մեքենա վարենք, պետք է հասկանանք, թե ինչ մեքենա ենք ուզում ձեռք բերել և հստակ կանոն կա։ Պետք է բերենք, մաքսազերծենք, որպեսզի վարենք: Ինչու մենք պետք է գնանք, մաքսաերծենք, վճարենք բոլոր տուրքերն ու հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն դրա համար: Այսինքն՝ ես և դուք անհավասար պայմաններում ենք: Այստեղ աբսուրդն այն է, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանում վարելու համար, ՀՀ-ում վարելու համար պետք է ունենալ հայկական համարանիշներ», - նշեց նա: