07/09/2023 20:53
Եվրամիության դռները բաց են Վրաստանի առաջ, բայց դեռ ճանապարհ կա անցնելու․ Բորել
«Եվրամիության դռները բաց են Վրաստանի առաջ, սակայն Վրաստանը պետք է արժանանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին, քանի որ ԵՄ-ին անդամակցելը լուրջ պատասանատվություն է, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ով Վրաստանում է գտնվում։
«Ուզում եմ, որ այս կարևոր կետը հստակ հնչի՝ ԵՄ դռները բաց են Վրաստանի առաջ, ԵՄ-ն հակված է աջակցել Վրաստանին՝ կառույցին անդամակցության գործընթացում։ Կրկնում եմ՝ մեր դուռը բաց է, մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ ճանապարհին, բայց նաև պետք է ասեմ, որ ԵՄ-ին անդամակցելը շատ պատասխանատու պարտավորություն է, թեկնածուի կարգավիճակին երկիրը պետք է արժանանա լրջագույն բարեփոխումներ կատարելով և ԵՄ արժեքները որդեգրելով։ Եթե անկեղծ լինենք, Վրաստանը դեռ անելիք ունի այս ուղղությամբ»,- ասել է Բորելը։