07/09/2023 13:17
Երևանցիների 94 տոկոսը չի մասնակցում Երևանի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Հարցում
Երևանի ավագանու ընտրությւններին ընդառաջ «Գելափ»-ը նոր հարցումների արդյունքներ է ներկայացրել։
«Ո՞ր կուսակցությունների կամ դաշինքների կազմակերպած հանդիպումներին եք մասնակցել» հարցին քաղաքացիների 94 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցել հանդիպումներին։
«Մասնակցելո՞ւ եք արդյոք սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին» հարցին 55.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է։
«Ավելի շուտ այո՝ նշել է 14.5 տոկոսը, ավելի շուտ ոչ՝ 7.8 տոկոսը, միանշանակ ոչ՝ 19.3 տոկոսը, 3.3 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել»,-հարցման արդյունքները ներկայացրեց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։