07/09/2023 21:27
«Քայլեր ենք ձեռնարկելու»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։
«Դեսպանատանը հայտնի է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին։ Նշված գործակալության հետ կապի մեջ ենք գտնվում, ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։
Մտահոգված ենք ձերբակալված անձանց ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։