07/09/2023 12:10
Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած. վարչապետ
ՀՀ կառավարությունը շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար. նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ վաղուց ուզել են դուրս գալ այն տարածքից, որտեղ հիմա գտնվում է դեսպանությունը։
«Այն լուսանկարները, որ տեսել եմ, կներեք, բայց իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարի դեսպանատուն։ Ցավոք, մենք շատ տեղերում այս խնդիրն ունենք», - ասաց նա։
«Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած։ Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում ունենանք պատշաճ դեսպանատներ։ Մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա... չի կարելի, սա անթույլատրելի է», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ այո, Հայաստանը Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստերլինգով դեսպանատուն է առնում։