07/09/2023 15:21
Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը թույլ չի տա հերթական պայթյունը. իրավիճակը բավականին սրված է. Սարգիս Խանդանյան (Տեսանյութ)
Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծացնի ճնշումն Ադրբեջանի վրա և, որ թույլ չտան հերթական պայթյունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Իրավիճակը բավականին սրված է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թե Լեռնային Ղարաբաղի շուրջ, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում։ Այս իրավիճակում մենք աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են որոշակի լծակներ օգտագործել ու ճնշել Ադրբեջանին, որ վերադառնա խաղաղության բանակցություններին»,- նշեց նա։
Խանդանյանի խոսքով՝ պետք է շարունակել բոլոր դիվանագիտական միջոցները գործի դնել, որ բանակցությունները հաջողեն։