08/09/2023 23:14
Մանկական աճուկային ճողվածք. վիրաբույժ Արսեն Շահնազարյանի անդրադարձը
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վիրաբույժ Արսեն Շահնազարյանը, անդրադառնալով երեխաների մոտ ախտորոշվող աճուկային ճողվածքի տեսակներին, նշում է, որ ճողվածքը բնութագրվում է տվյալ շրջանում արտափքվածության առաջացմամբ։
Այն տարբերակվում է աճուկային և աճուկափոշտային տեսքով, լինում է գնդանման կամ օվալ կառուցվածքի։
Մանկական վիրաբույժը նշում է, որ ճողվածքապարկն իրենից ներկայացնում է բունոցային ելունը, որի պարունակության մեջ հաճախ լինում է աղեգալարը, իսկ աղջիկների դեպքում՝ ձվարանը։
Բուժումը վիրահատական է և իրականացվում է պլանային կարգով։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշներին, երբ գնդաձև արտափքվածությունից բացի, նկատվում է նաև՝
երեխայի լաց,
անհանգիստ վիճակ,
սննդից հրաժարում,
փսխումներ:
Մասնագետի խոսքով՝ նշված ախտանիշները աճուկային շրջանի գնդանման արտափքվածության պահպանման դեպքում խոսում են ճողվածքի օղակման մասին։ Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մանկական վիրաբույժի՝ խորհրդատվության։
Ճողվածքը չներուղղվելու դեպքում վիրահատությունը իրականացվում է շտապ կարգով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն