08/09/2023 20:35
Փաստեր հորմոնալ պրեպարատների մասին. Ռևմատոլոգ Նունե Մանուկյան
Նորմայում մակերիկամի կեղևային շերտում արտադրվում է գլյուկոկորտիկոիդներ, որոնք օրգանիզում ունեն շատ կարևոր ֆունկցիաներ՝ մասնակցում են ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների փոխանակությանը և միևնույն ժամանակ ունեն հակաբորբոքային և իմունոճնշիչ դեր։
Ռևմատոլոգ Նունե Մանուկյանը, անդրադառնալով ռևմատոլագիակն հիվանդություննդրի ժամանակ ներդրվող պրեպարատների կարևորությանը, նշում է.
«Ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ կիրառվում է հորմոնալ բնույթի պրեպարատներ ՝ գլյուկոկորտիկոստերոիդներ, որոնք հնարավորություն են տալիս պացիենտին՝
դուրս գալ սրացման փուլից,
կարճ ժամանակում ստանալ արագ հակաբորբոքային ազդեցություն,
կանխարգելել օրգան համակարգերի ախտահարումը։
Պացիենտները հաճախ վախենում են դեղորայքի կողմնակի երևույթներից, սակայնպետք է հիշել, որ ցանկացած դեղորայք ունի կողմնակի երևույթեր և դեղորայքի ընդունումը իրականանում է բժշկի հսկողությամբ։
Որոշակի սննդակարգի և լաբորատոր հետազոտությունների միջոցով ևս վերահսկվում են դեղորայքի կողմնակի ազդեցությունները»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն