08/09/2023 14:03
Ակնհայտ քաղաքական պատվեր է. այդ ամենը սկսվեց, երբ զոհվածների ծնողները հայտարարեցին «ՀայաՔվե»-ին միանալու և «Մայր Հայաստան»-ին սատարելու մասին. փաստաբան
Զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտպանյալի ձերբակալությունն ակնհայտ քաղաքական պատվեր է:
«Եթե մենք խրոնոլոգիան նայենք, ակնհայտ կտեսնենք, որ այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ զոհված զինծառայողների ծնողները միացան «ՀայաՔվե»-ին, երբ հայտարարեցին, որ սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին: Այդ ամեն ինչը միմյանց հետ փոխկապակցված է:
Դատարանի բակում հավաքվածները հայտարարեցին, թե չի բացառվում, որ իրենցից յուրաքանչյուրը հայտնվի Գարիկ Գալեյանի տեղում, քանի որ իրենք էլ են հայտարարել, որ միանում են «Մայր Հայաստան» դաշինքին: