08/09/2023 11:08
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Սահակյանը երկամարտում գրանցեց 312 կգ արդյունք։ Պոկում վարժությունում նա 3-րդ փորձից բարձրացրեց 142 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում նա կրկին 3-րդ փորձից կարողացավ բարձրացնել 170 կգ ծանրաձողը։
Սա Հայաստանի առաջին մեդալն է ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում։