08/09/2023 14:50
Ռուսաստանին այժմ մեղադրում են հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ՝ մոռանալով պատմությունը. Անդրեյ Նաստասյին
Ռուսաստանին այժմ մեղադրում են հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ՝ մոռանալով պատմությունը, հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Անդրեյ Նաստասյինը։
«Հայաստանում, ցավոք, հստակ միտում է նկատվում, որը հանգեցվում է Ռուսաստանի շուրջ տեղեկատվական ֆոնի վատթարացմանը։ Մենք ավելի շատ ենք տեսնում քննադատական արձագանքներ, ավելի շատ ինֆորմացիա՝ ուղղված մեր հարաբերությունների խափանմանը։ Ուստի, ԶԼՄ-ները կարող են որոշակի դեր խաղալ այն բանում, որ նման տեղեկատվական ֆոնը շտկվի»,- ասել է նա։
Ըստ նրա՝ դա արվում է, քանի որ Հայաստան են թափանցում օտարերկրյա ՀԿ-ներ ու փորձագետներ, որոնք ֆինանսավորում են այդ ամբողջ աշխատանքը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ ու ուղղված է Ռուսաստանի, ռուս-հայկական հարաբերությունների դեմ։
«Երբ այդ ուժերին Հայաստանը հարկավոր չլինի որպես հարթակ Ռուսաստանի դեմ, նրանք կմոռանան, թե որտեղ է գտնվում ձեր երկիրը, դա պետք է հասկանալ և կուլ չտալ այդ խայծը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։