08/09/2023 18:23
Գործընկեր երկրներից ակնկալում ենք ջանքեր՝ Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ․ Բորել
Եվրամիությունը միջազգային գործընկերներից ակնկալում է ջանքեր ներդնել Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ, Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային և կշարունակենք աջակցել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները համակարգեն Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերը»,- ասել է Բորելը։