08/09/2023 22:07
Ղրղզստանի խորհրդարանում բարձրացվել է իսլամադավան կանանց ավանդական հագուստն արգելելու հարցը
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Շարապատկան Մաժիտովան առաջարկել է երկրում արգելել իսլամադավան կանանց ավանդական գլխաշորեր՝ հիջաբ և նիկաբ կրելը կրելը (իսլամադավան կանանց ավանդական գլխաշոր՝ սև գործվածքից, ամբողջությամբ ծածկող դեմքը՝ աչքերի համար նեղ բացվածքով-խմբ․)։ Պատգամավորը դա կարևոր է համարել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Առաջարկում եմ արգելել հիջաբ և նիկաբ կրելը, քանի որ անհրաժեշտության դեպքում տեսահսկող սարքերը չեն կարողանում ֆիքսել դրանք կրողի դեմքը և հնարավոր չի լինում իդենտիֆիկացնել անձին։ Կարծում եմ՝ մենք առաջին հերթին պետք է մտահոգվենք անվտանգության մասին»,- ասել է պատգամավորը՝ խորհրդարանական նիստի ժամանակ։
Նա ընդգծել է, որ որ հիջաբն ու նիկաբը ղրղզական մշակույթի և ավանդույթների մաս չեն կազմում։
«Մեր կանայք միշտ բաց դեմքով են շրջել, չի եղել այդպիսի բան, որ նրանք ամբողջությամբ ծածկեն իրենց երեսը»,- ասել է նա։
«Համաձայնություն» խմբակցության պատգամավորը հավելել է, որ Ղրղզստանում վերջին շրջանում շատացել են մուսուլմանական ավանդական հագուստ կրելու դեպքերը։