08/09/2023 17:51
«ԱՄՆ-Հայաստան զորավարժությունները նախկինում այլ կերպ կդիտարկվեին Ռուսաստանի կողմից․ Հիմա աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է»․ Սոլովյով
ԱՄՆ-Հայաստան համատեղ զորավարժությունները և Հռոմի ստատուտի վավերացման ծրագրիրը նախկինում այլ կերպ կդիտարկվեին Ռուսաստանի կողմից, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, Sputnik Արմենիա-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, թե միայն մեկ ուժային կենտրոնից կախվածությունը ռազմավարական սխալ է։
«Սա, իմ կարծիքով, ահազանգ է ոչ միայն մեր հարաբերությունների համար՝ հաշվի առնելով ընդհանուր բարդ ռազմավարական իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի համար, քանի որ հուսալի դաշնակցի վրա հենվելը` հանուն սեփական անվտանգության ապահովման, չափազանց կարևոր է համեմատաբար փոքր երկրի համար»,-ասել է Սոլովյովը։
Փորձագետի կարծիքով՝ ներկայումս նկատվող միտումները, անկասկած, տագնապալի են և մտածելու տեղիք են տալիս։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների՝ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշման, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ նախատեսվող զորավարժությունների վրա: Եթե դա տեղի ունենար 10 տարի առաջ, երբ Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում սուր ենթատեքստ չկար, ապա դրանք, հավանաբար, «անցողիկ» միջոցառումներ կլինեին բազմավեկտորության շրջանակներում, որը միշտ գոյություն է ունեցել Հայաստանում։
Կոմպլիմենտարության այս քաղաքականությանը, Սոլովյովի խոսքով, Ռուսաստանի ղեկավարությունն ու հասարակական կարծիքը տարբեր աստիճանի ըմբռնումով էր վերաբերվում` հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը: Դա աշխարհագրական մեկուսացումն է, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը որպես հարևան, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար ցանկացած այլընտրանքային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը և այլն։
Բայց հիմա, հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև փոխգործակցության հարցերում կոնֆլիկտի աճը, բնականաբար, որոշ ժեստեր և բառեր բավականին սուր են ընկալվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում