08/09/2023 18:11
Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարկներն են քննարկվել Երևանում
Սեպտեմբերի 8-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Բելլա Չերկեսովայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կետերի կատարման ընթացքին, երկու երկրների գերատեսչությունների միջև ձևավորված համագործակցությանը, համատեղ ծրագրերի մշակման, դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի նշանակությանը վերաբերող հարցեր: