08/09/2023 17:14
Անսպառ եռանդի ու ջանքերի շնորհիվ հնարավոր է իրականացնել ինքնության հեղափոխություն․ «Ժողովրդավարական համախմբում» (Տեսանյութ)
Ինքնության հեղափոխության օրակարգով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քայլարշավն իրականացրեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Կուսակցության գաղափարախոսությունը միանգամայն տարբեր է մյուս քաղաքական ուժերի օրակարգից՝ իր առանցքում ունենալով ազգապահպանության և Արցախի հարցը։
Կուսակցության նպատակը քաղաքապետի պաշտոն զբաղեցնելը չէ, ալլ հաղորդակցվելը հայ ժողովրդի հետ և նրա մեջ պայքարելու և չհանձնվելու կարողություն արթնացնելը։
Բակային հանդիպումների ընթացքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը լսեց Դավթաշենի բնակիչներին և լուծումներ առաջարկեց գլոբալ հարցերի համար։
Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ վերջին տարիներին հայ ժողովրդին հրամցրել են մի «ճշմարտություն», թե ամեն ինչ արդեն կանխորոշված է և պայքարելու իմաստ չկա, սակայն քաղաքական թիմը համոզված է, որ անսպառ եռանդի ու ջանքերի շնորհիվ հնարավոր է իրականացնել ինքնության հեղափոխություն։