10/09/2023 13:19
Ոչ մի լավ բան չկա, այդ թվում՝ Հայաստանի համար, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս. Սերգեյ Լավրով
ՌԴ-ն ոչ մի լավ բան չի տեսնում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների՝ Անդրկովկաս ներթափանցելու փորձերի մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները։
«Իհարկե, ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Ես չեմ կարծում, որ դա ինչ - որ մեկի համար լավ է, այդ թվում՝ հենց Հայաստանի», - ասել է նախարարը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։