10/09/2023 15:49
Երևանը լիահույս է, որ Մոսկվան, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը
ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի սեպտեմբերի 10-ին արված պնդումն այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ՝ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը:
«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- ասաց Ծովինար Խաչատրյանը: