11/09/2023 22:22
2022-ին մենք ո՛չ ստատուտ էինք վավերացնում, ո՛չ զորավարժություններ էինք իրականացնում ԱՄՆ-ի հետ, ո՛չ էլ այցելություն էինք կատարում Ուկրաինա, բայց դա չխանգարեց, որ ունենանք պատերազմական իրավիճակ
Այն, ինչը որ ես հայտարարում եմ, չեմ արձանագրում որպես ուրախալի փաստ, Հանրային հեռուսատաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ի հասցեին հնչեցրած իր գնահատականներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ վերջին իրադարձությունների ֆոնին, Հարավային Կովկասի նկատմամաբ ուշադրության շեղում կամ պակաս կա:
«Մյուս կողմից, մենք ունենք սահմանային լարվածություն, որը պետք է հասցեագրել կամ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը փորձել լրացնել: Տեսեք, դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները և նույնիսկ իմ կնոջ այցը կապել սահմանային իրադրձությունների հետ: Եվ ձեր հարցի էությունն այն էր, թե արդյոք այս գործընթացները չեն բերի՞ սահմանային լարվածությունների: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի մենք ո՛չ ստատուտ էինք վավերացնում, ո՛չ զորավարժություններ էինք իրականացնում ԱՄՆ-ի հետ, ոչ էլ այցելություն էինք կատարում Ուկրաինա, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ: Այսօր մենք փորձում ենք գործիքակազմ ունենալ, որը մեզ հասու կլինի և սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնել, որոնք մեզ կօգնեն»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հայկական և ռուսական մամուլում Հռոմի ստատուտը երբեմն կապում են հայ-ռուսական հարաբերությունների հետ. «Բայց Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի: Ինչո՞ւ ենք մենք դա վավերացնում, քանի որ ուզում ենք, որ մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը, 2021 թվականի մայիսի դեպքերը միջազգային քրեկան դատարանում քննելու առիթ դառնան: Եվ սա մի գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանին՝ այն պայմաններում, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները: Մեր պարտականությունն է՝ ձեռնարկել լրացուցիչ անվտանգության գործոններ: Մենք աշխատում ենք, որ ՌԴ-ում ճիշտ ընկալումներ ձևավորենք»։