11/09/2023 20:44
Ե՞րբ կարելի է երեխային ձմերուկ տալ. մանկաբույժի խորհուրդները
Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը ներկայացրել է դիտարկումներ ձմերուկի պահպանման, օգտագործման և օգտակարության մասին:
Ձմերուկը հանդիսանում է սեզոնային մթերք, և կարևոր է, որ այն երեխային մատուցվի տվյալ ժամանակահատվածում:
Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունել պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է լինում:
Քանի որ ձմերուկը հյութառատ է, երեխաները շատ հաճախ կարող են կոկորդը մաքրելու ռեֆլեքսի առաջացում ունենալ՝ մեծ կտորներ ծամելու ժամանակ, որին, ինչպես նշում է բժիշկը, ծնողները պետք է պատրաստ լինեն:
Ձմերուկի մեջ ավելի շատ հզոր անտիօքսիդանտ՝ լիկոպեն կա, քան լոլիկի մեջ (տոմատներում): Այն նաև այլ ֆիտոզ սննդանյութեր է պարունակում, ինչպիսին բետակարոտինն է, որը նպաստում է իմուն ֆունկցիայի լավացմանը, և ցիտրուլինը, որը կարող է բերել զարկերակային ճնշման կարգավորմանը: Բացի դրանից, ձմերուկը պարունակում է նաև վիտամին C, որը կարող է օգնել, որ երկաթի ներծծումը տարատեսակ սննդամթերքների ընդունումից հետո ավելի լավ կատարվի:
Դրա համար կարելի է երբեմն ձմերուկը համադրել տարատեսակ կանաչ տերևների, չիայի սերմերի հետ, որոնց մեջ կա երկաթ:
Պետք է հիշել նաև, որ ձմերուկը կարող է իր մեջ բակտերիաներ ունենալ: Ամբողջական ձմերուկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում, մինչև հասունանա, սովորաբար՝ գնելու օրվանից հետո՝ 1-2 օր, որից հետո պետք է տեղափոխել սառնարան:
Իսկ կտրված ձմերուկը պետք է պահել սառնարանում 3 օր։ Եթե ուզում եք ավելի երկար պահել, պետք է հանել սերմերը, քամել հյութը: Այդ հյութը կարելի է պահել սառցախցիկում՝ մինչև մեկ տարի, սակայն սառած հյութը երեխաներին մատուցելը ցանկալի չէ:
Երեխայի համար սնունդ ընտրելիս կարևոր է մտածել փոքրիկի ոչ միայն առողջության, այլև անվտանգության մասին:
Ձմերուկի դեպքում ծնողները պետք է ուշադիր լինեն՝ հաշվի առնելով կորիզների առկայությունը: Երեխան, որը դեռ լիարժեք չի տիրապետում ծամելու և կլման ակտերի ճիշտ համադրությանը, կարող է ձմերուկ ուտելիս սկսի հազալ, կարող են լինել անգամ որձկալու էպիզոդներ:
Ցանկալի է, որ երեխաներն ուտեն ձմերուկ մեծերի հսկողությամբ, անվտանգ սննդային միջավայրում, որը ենթադրում է մեծահասակի կողմից ձմերուկի թարմության գնահատում, կտորների մեծության որոշում, ինչպես նաև սերմերի հանում, դրանք կարող են ասպիրացիայի մեծ վտանգ պարունակել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն