11/09/2023 12:00
Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման. Գուրգեն Մելքոնյան
Լրագրողներն այսօր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ խոսել է,։
Պատգամավորը նշեց, որ մի քանի անգամ ՀՀ-ն դիմել է ռազմավարական դաշնակցին և աջակցություն չի ստացել, դրա համար էլ արդեն իմաստ չկա նրանց դիմելու:
«Պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ մեր երկրի դեմ կալացիա է տեղի ունեցել: Մենք դիմել ենք։ Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, զանգելու: Բոլոր ժամանկներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իրա ասածը չենք վերցնում որպես հիմք և ընդունում: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման: Իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն: ՌԴ-ն միշտ մեր տեղը որոշել ա, մեզ ասել ա, թե ուր պետք ա գնանք», - ասաց պատգամավորը։