11/09/2023 17:42
Դատավորը վերջին պահին որոշել է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու դեմ վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը քննել բանավոր ընթացակարգով․ Փաստաբան
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:
Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի դարձավ, որ դատավոր Ս. Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով:
Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ»: