11/09/2023 17:00
Ադրբեջանն Արգենտինային բողոքի նոտա է հղել
Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Արգենտինայի դեսպանը, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ G20-ի գագաթնաժողովի ժամանակ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հնչեցրած հայտարարության կապակցությամբ։
Ադրբեջանական կողմը բողոքել է, թե Արգենտինայի նախագահի ձևակերպումները «Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության» դեմ են և հորդորել է խուսափել նման հայտարարություններից։