11/09/2023 11:07
Բադասյանը կարևորել է հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին գրել է Բադասյանը՝ իր ֆեյսբուքյան էջում:
«Օրերս հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորել եմ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես, երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։
Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը՝ երկու երկրների միջև արձանագրված առևտրաշրջանառության աճի համատեքստում:
Անդրադարձել ենք ճանապարհային տուրքերի, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման հարցերին, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային փոխանակման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել՝ առկա բոլոր ուղղություններով գոհացնող արդյունքների հասնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ: