Անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը․ Հայտարարություն

11/09/2023 16:40

Անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը․ Հայտարարություն


«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, Պահեստազորի սպաների շարժումը, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն են տարածել, որում նշված է․

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումը հաստատապես վկայում է, որ պատերազմի հավանականությունն առավել քան ռեալ է, օրերի հարց: Այս իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր և այդ պատճառով դեռևս ընթացիկ տարվա մարտի 28-ին մենք համատեղ հայտարարությամբ դիմել էինք Նիկոլ Փաշինյանին «ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով», ինչը սակայն Ն․ Փաշինյանի կողմից մնաց անարձագանք: Ավելին, առ այսօր ՀԱՊԿ-ի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Այս անգործությունը կործանարար է լինելու երկրի համար, քանի որ չկա այլ իրական ուժ, երաշխիք, որը կարող է զսպել ադրբեջանաթուրքական ուժերին և կանխել մոտալուտ արհավիրքը: Հետևաբար, ստիպված մենք կրկին դիմում ենք Ն․ Փաշինյանին ու ՀՀ ուժային կառույցների մեր գործընկերներին հետևյալ կոչ հայտարարությամբ․

Ս/թ օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջանը զինանձնակազմ և ռազմական տեխնիկա կենտրոնացրեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ուղեկցվեց ծանր հրետանու, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժով։

Սահմանային լարվածությունը կտրուկ թեժացավ սեպտեմբերի 1-ին, երբ Սոթքում ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվեց երեք և վիրավորվեց երկու հայ զինծառայող։ Շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները։ Ադրբեջանում ընթանում է պահեստազորի զորահավաք։ Ադրբեջանը հայտարարում է, որ տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող սադրանքներն են, Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի, դեռևս դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից։

Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի գործարկման աշխատանքները նախատեսում է ավարտել 2024-ին: Իրականությունը գլխիվայր ներկայացնող Ադրբեջանի ղեկավարության փաստացի նպատակն է ինքնիշխան Հայաստանի որոշ տարածքներ բռնազավթելը, նրանից այլևս օտարված տարածքները Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներով բնակեցնելը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելը, ցեղասպանության ենթարկելը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է նաև ԵՄ-ի համապատասխան կեցվածքի և Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող քայլերի վրա։

ԵՄ քաղաքականությունը այս տարածաշրջանում առավել քան պրագմատիկ է, Բրյուսելը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանին պարտադրվեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառելով Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը հետագայում որոշելու ՌԴ նախագահի առաջարկը փոխարինվեց այդ տարածքում բնակչության իրավունքների պաշտպանությամբ և անվտանգության ապահովմամբ։

2022թ. հոկտեմբերից Հայաստանում գտնվող և 2023 թվականից թվաքանակն էականորեն ավելացրած ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Ադրբեջանին և կայունացնել իրավիճակը, այլև էլ ավելի սրեց հակասությունները։ ԵՄ դիտորդների տեղակայման ողջ ընթացքում մարդկային զոհերով ուղեկցվող հայ-ադրբեջանական միջադեպերը դրա վկայությունն են։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության դեմ Հայաստանի օրվա իշխանությունների բացահայտ մերժողական կեցվածքը դրսևորվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ին նիստին Ն. Փաշինյանի ելույթով։ Կառավարության նիստում վերջինս հայտարարեց, որ տարածաշրջանում սրված է ռազմաքաղաքական իրավիճակը և որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային-գործընկերային հարաբերությունները Հայաստանի օրվա իշխանություններն իրենց կառավարման հինգ տարիների ընթացքում փոխարինեցին որպես փաստացի հակառակորդ պետության հետ հարաբերությունների, որի բացահայտ գնահատականը եղավ Երևանի «անբարյացակամ գործողությունների» ֆոնին նոտայի տեսքով սեպտեմբերի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության կոշտ բողոքը, որում մասնավորապես ասված է. «Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին:

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար Ն. Փաշինյանը սեպտեմբերի 9-ին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Իրանի նախագահ Ռայիսիին, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլուն։

Եթե միջազգային հանրությունն, ընդունելով Հայաստանի դիմումը, այսինքն` Փաշինյանի զանգերը, պարտադրում է Ալիևին ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի շփման գծից hետ քաշել զորքերն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ընդունել Փաշինյանի խոստումները, այն է՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի 8 անկլավներն Ադրբեջանի մաս են, Հայաստան պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները, բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ալիևը ստանում է նվազագույնն այն, ինչը ցանկանում է։ Փաստացի Հայաստանի ապագան կառուցվում է պետության կազմաքանդման գործնական քայլերով։

Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը Փաշինյանի հետ մասնակցում է բանակցությունների և եթե Փաշինյանն այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ապա Ալիևը ստանում է նոր պատերազմ սկսելու լիակատար ազատություն: Որպես հետևանք՝ միջնորդ պետությունների ղեկավարները ոչինչ չեն ձեռնարկելու այդ պատերազմը կանխելու կամ զսպելու համար։ Այսինքն` Ալիևն ուժի կիրառման սպառնալիքով «խաղաղության պայմանագրով» ստանում է իր առավելագույնը կամ ստանում է պատերազմի իրավունք։

Առանց պատերազմի, «խաղաղության պայմանագրի» ներկա պայմանների և նվազագույն կորուստներով իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել միայն, եթե Փաշինյանի կողմից ստորագրվի «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։

ՀԱՊԿ ղեկավարության, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու, ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու և ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակություն տրամադրելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում այն կարող է հրատապ կերպով իրականություն դառնալ։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև առկա մահացու սպառնալիքները, նոր լայնածավալ ռազմական գործողությունների կամ պատերազմի մեծ հավանականությունը, Նիկոլ Փաշինյանից վերստին պահանջում ենք․

1. անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը և դրական պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու ՀԱՊԿ առաջարկին, միաժամանակ պատրաստվելով Հայաստանում իրականացնել նախկինում մերժած ՀԱՊԿ երկու զորավարժությունները,

2. դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում նախկինում քաղաքական կամ ռազմական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, ուժային կառույցների պահեստազորի գեներալներին և սպաներին ՀԱՊԿ օժանդակությունն անհապաղ իրականություն դարձնելու հարցում կոշտ հրապարակային կեցվածք դրսևորելու հորդորով,

3. ուժային կառույցների գործող ղեկավարներին, գեներալներին և սպաներին կոչ ենք անում դրսևորել կամք և իրենց լիազորությունների շրջանակներում թույլ չտալ Հայաստանի համար խիստ վտանգավոր իրադարձությունների զարգացումը, որոնք բերելու են տարածքային և մարդկային նոր կորուստների, պատերազմի, ազդել երկրի քաղաքական ղեկավարության վրա, չսպասարկել հակառակորդի շահերը և ընդունել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության փաթեթը, այլապես կիսելու եք հետևանքների պատասխանատվությունը»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Տվյալ բաժնի վերջին նյութերը