11/09/2023 22:42
Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, իսկ նորընտիր նախագահին շնորհավորելու շատ բան չկա էլ. Փաշինյան
Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ» , - ասաց Փաշինյանը։
Հարցին, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվեն՝ք նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»։
Փաշինյանն ասաց, թե շփվում են Արցախի իշխանությունների հետ։