11/09/2023 12:05
«Նեպտունի տոն» փառատոնը՝ նոր հնարավորությունների ու սեփական ուժերի գնահատման բանալի
«Մենք բոլորս տոն կստեղծենք մեկս մյուսի համար՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով բացահայտել մի նոր բան», - Aysor.am-ին ասաց «Սպիտակ ձեռնափայտ» ԻՈԱԿ-ի նախագահ և «Ոգու առագաստներ» նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը։
«Ռոսատոմ» պետկորպորացիայի աջակցությամբ սեպտեմբերի 9-ին Արտանիշի Armenian camp-ում տեղի ունեցավ «Նեպտունի տոն» փառատոնը: Միջոցառումը անցկացվեց «Ոգու առագաստներ» ներառական առագաստային ճամբարի շրջանակում:
Նախագծի իրականացմանն աջակցեցին «Ռոսսոտրուդնիչեստվո» Անկախ Պետությունների Համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալությունը, Armenian camp-ը, Հայկական ԱԷԿ-ը, Վինգեյթի անվան ինստիտուտը (Իսրայել), հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիան և այլք:
Նախագծի պատմության մեջ առաջին անգամ սոցիալ-մշակութային ու սպորտային միջոցառումներ անցկացվեցին «արծաթե» տարիքի մարդկանց և բժիշկ-կամավորների մասնակցությամբ։
«Նոր հնարավորությունների, ծանոթության ֆորմատով կազմակերպված այս փառատոնը կրում է ծովերի արքա Նեպտունի անունը։ Այս ֆորմատով առաջին անգամ է, բայց ավանդաբար ամեն տարի հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համար կազմակերպվում է նման փառատոն։ Այստեղ կան կամավորներ տարբեր երկրներից, և նրանք ցույց կտան, թե ինչպես կարող են հաշմանդամություն ունեցող մարդիկ օգտակար լինել աշխարհին ու իրենք իրենց, բարձրացնել կյանքի որակն ու ինչ-որ բան փոխել»,- ասաց նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը։
Նշենք, որ փառատոնին մասնակցում էին 8 երկրների ներկայացուցիչներ ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելգիայից, Իսրայելից, Ֆրանսիայից, Լատվիայից, Նիգերիայից և Ղազախստանից, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող անձինք։
Հայաստանում «Ռուսատոմ-միջազգային ցանց» մասնավոր հաստատության ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը, խոսելով միջոցառման նշանակության ու համագործակցության մասին, նշեց, որ «Ոգու առագաստ»-ն անընդհատ փոխում է իր տարծաշրջանը, այլ երկրներում ևս անցկացվում են փառատոններ, և չկա որևէ սահմանափակում, որպեսզի այն չշարունակվի։
«Հայաստանում այս նախաձեռնությունը շարունակական է, արդեն 8 տարի է ինչ Սևանա լճի ափին գտնվող այս ճամբարում կազմակերպվում է «Ոգու առագաստ» փառատոնը, որին ներգրավված են մեծահասակներ և երեխաներ տարբեր երկրներից։
Մենք մեծ քանակությամբ պրոեկտներ ունենք՝ էկոլոգիական, հասարակական և այլն, որտեղ Ռոսատոմը մեծ դեր ունի, և մեծ ռեսուրսներ է ներդնում այդ ամենի կայացման մեջ»։
Ներկայացուցչության տնօրենը վստահեցրեց, որ իրենց համագործակցությունը լինելու է շարունակական, քանի որ այսպիսի փառատոնը այն բանալիներից մեկն է, որը կարևորում է ընկերությունը։
«Ինչպես ատոմային էներգետիկան է համարվում աշխարհում ժամանակակից պահանջարկ ունեցող, մեծ հնարավորություններ տվող ոլորտ, այնպես էլ «Ոգու առագաստ»-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորույթուն է տալիս բացել նոր հորիզոններ, ինչը մեզ համար շատ կարևոր գործոն է։ Սա Ռոսատոմի համար սոցիալական պատասխանատվություն ունեցող բաղադրիչ է, և ես հավատում եմ, որ մենք կշարունակենք մեր համագործակցությունը»,-ասաց նա։
Փառատոնի ընթացքում հյուրերն ու ժամբարականները հանարավորություն ունեցան մասնակցել կայակներով մարզումների, ներառական վարպետության դասերի (ստեղծագործական, խոհարարական), մասնկակիցը դարձան «Կույրերի գեղանկարչություն» ներկայացմանը և բոլորի համատեղ ուժերով կազմակերպված ներառական համերգին։