11/09/2023 10:06
Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը. Շուլգինով
ՌԴ-ն բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով Հայաստան 300 ՄՎտ էներգիա արտահանելու հնարավորության շուրջ, իսկ հետագայում արդեն դեպի Իրան՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։
Ծրագրով հետաքրքրված են բոլոր մասնակիցները․ «Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության»,- ասել է նա։