11/09/2023 17:31
Ադրբեջանը շարունակում է հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները․ Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
«Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել « ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: