11/09/2023 17:55
Ռուսաստանից հեռացած IT ոլորտի մասնագետները վաղ, թե ուշ վերադառնալու են․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը РБК –ին տվածհարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանից հեռացած տարբեր ոլորտների մասնագետները, այդ թվում՝ IT ոլորտի բարձրակարգ մասնագետները վաղ, թե ուշ վերադառնալու են՝ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության կայունացումը։
«Նրանք կվերադառնան այստեղ, քանի որ շատ պրոցեսների հիմքում հենց տնտեսությունն է»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի տնտեսությունն աճում է՝ այլ երկրներում «տնտեսական բացասական միտումների ֆոնին»։
Ընդ որում, Պեսկովը ընդգծել է, որ երկրից հեռացած այն քաղաքացիները, որոնք «Ռուսաստանի թշնամին են դարձել», հայրենիքում տեղ չունեն։
«Այդպիսի մարդիկ նույնպես կան։ Պետք չէ չափազանցացնել նրանց թիվը, բայց նրանց համար, ովքեր թշնամի են դարձել, դժվար թե տեղ գտնվի մեր հայրենիքում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։