11/09/2023 17:15
Քաղաքացին պետք է ցույց տա, որ դեմ է համազգային նվաստացմանը․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը շարունակում է այցելել Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ ներկայացնելու իր քաղաքական թիմի օրակարգը։ Այս անգամ հանդիպումները Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասերի բնակիչների հետ էին։
Կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը բակային հանդիպումների ընթացքում նշեց, որ քվեարկելով հօգուտ քաղաքական թիմի օրակարգի՝ քաղաքացին ցույց է տալիս, որ անտարբեր չէ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, դեմ է համազգային նվաստացմանը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քարոզարշավի օրակարգում քաղաքացիների մտածելակերպի այլափոխությունն է, ինքնության հեղափոխությունը, արժանապատիվ ապրելու պայքարը։
Ըստ Սուրեն Պետրոսյանի, երկրում գլոբալ փոփոխություններ իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է իշխանափոխություն, որից հետո միայն հանրության մեջ հնարավոր կլինի իրականացնել խորքային փոփոխություն։
Քաղաքապետի ընտրությունները «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության համար վերջնակետ չեն։ Անկախ քվարկության արդյունքներից՝ քաղաքական թիմը շարունակելու է իր օրակարգը մատուցել քաղաքացիներին՝ հասնել փոփոխության։