11/09/2023 18:44
Փաշինյանն ու Էրդողանը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու տարածաշրջանային այլ հարցեր են քննարկել
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:
Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ»: