11/09/2023 22:33
Հռոմի ստատուտի վավերացումը կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, կապված է սահմանային իրադրության լարվածության հետ․ Փաշինյան
Հայ-ամերիկյան զորավարժություններ Հայաստանում առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ռուսաստանի կողմից Հայաստանին հղած բողոքի նոտայի կետին, որում դժգոհություն է հնչում այդ զորավարժությունների կապակցությամբ։
Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման սպասվող գործընթացին։ Դա նույնպես բացասական գնահատականի էր արժանացել Ռուսաստանի կողմից։
«Պիտի արձանագրեմ, որ այդ գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապված է հենց սահմանային իրադրության լարվածությունների հետ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ՝ իրենք չեն կարող իրենց «պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների» հետ։
«Մենք հասկանում ենք իհարկե, որ վատ կոնտեքտսներ, անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորվում (Ռուսաստանում-խմբ), բայց մենք չենք կարող մեր հարաբերությունները, մեր պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը։