11/09/2023 22:46
Այդ գործելակերպը հակասում է մեր կուսակցության էությանն ու արժեհամակարգին. Փաշինյանը՝ քարոզարշավին գումար բաժանելու մասին
«Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով պնդումները, որ ՔՊ-ն քարոզարշավին վարչական ռեսուրս է կիրառում և գումարով մարդկանց է ներգրավում։
Նրա խոսքով՝ այդ գործելակերպը հակասում է ՔՊ-ի էությանն ու արժեհամակարգին:
«Դրա համար ՀՀ-ում կա քրեական օրենսգիրք, և յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա քննության: Որպես կուսակցության վարչության նախագահ՝ կարող եմ ասել, որ մենք ոչ միայն չենք կարող այդպիսի գործելակերպ ունենալ, այլև ցանկացած նման վարվելակերպ կունենա օրենքով սահմանված գնահատական ու արձագանք: Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է, որովհետև, եթե լինեն դեպքեր, որ խոսքը գովազդային հոլովակների մասով որոշակի աջակցություն ստանալն է, դա բոլորովին ուրիշ իրավիճակ է: Բայց այն, ինչ ՀՀ-ում նկատի է ատնվել և առնվում՝ փող բաժանել և այլն, դա չի կարող մեր կուսակցության գործելակերպը լինել, քանի որ դրանով մեր էությանը կվնասենք», - հայտարարեց Փաշինյանը: