12/09/2023 11:23
ԱՄՆ-ը չի ճանաչում Արցախի ընտրությունները
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի ունեցան վերջերս»,- նշել է նա։