12/09/2023 11:30
Լավրովը Նյու Դելիում հետաքրքիր հայտարարություն արեց. Դավիթ Անանյան
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 9-ին և 10-ին Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովի մամլո ասուլիսում ՌԴ արտգործնախարարը երկրների տարածքային ամբողջականության պահպանմանն առչվող մի այսպիսի հետաքրքիր հայտարարություն արեց․ «… միջազգային իրավունքի սկզբունքների մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հռչակագրով արձանագրված է, որ անհրաժեշտ է հարգել այն երկրների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները հարգում և պահպանում են ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև ներկայացնում են համապատասխան տարածքում բնակվող ողջ բնակչությանը»։
Ս․ Լավրովի վերոհիշյալ արտահայտությունը բավականին ուշագրավ է, չնայած այն հանգամանքին, որ այն արվել է Ուկրաինային առնչվող գործընթացների համատեքստում, այնուամենայնիվ, «տողատակային» իմաստով այն ակնհայտորեն թե՛ անմիջականորեն, և թե՛ ուղղակիորեն վերաբերելի է նաև Ադրբեջանին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսանկյունից (չնայած արտաքին քաղաքականության մեջ կրկնակի ստանդարտների կիրառումը վերջին ժամանակներս դարձել է սովորական վարքագիծ)»։